Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել անգլիական ակումբի երկու ֆուտբոլիստներին

Մադրիդի «Ռեալը» կարող է թարմացնել կազմն անգլիական «Բորնմութի» երկու խաղացողներով։ «Սերուցքայինների» տեսադաշտում են ձախ պաշտպան Միլոշ Չերչեսը և պաշտպանության կենտրոնում հանդես եկող Դին Հեյսենը։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Արքայական ակումբը դիտարկում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բերնմութի» երկու խաղացողների հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Transfermarkt-ը 21-ամյա Չերչեսի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո, իսկ 19-ամյա Հեյսենի գինը 18 միլիոն եվրո է։