Պեպ Գվարդիոլա․ «Ամեն անգամ, երբ նա լավ է խաղում, ես դառնում եմ մոլորակի ամենաերջանիկ մարդը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հաջողություններում Կևին դե Բրույնեի ներդրման մասին։ Շաբաթ օրը բելգիացին օգնեց «Քաղաքայիններին» հաղթել «Պլիմութին» Անգլիայի գավաթի խաղում (3:1)՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

«Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» պատմության երեք կամ հինգ լավագույն խաղացողներից մեկն է, դրանում կասկած չկա։ Ամեն անգամ, երբ Քևինը լավ է խաղում, ես դառնում եմ մոլորակի ամենաերջանիկ մարդը:

Նա շատ մեծ օգուտ բերեց ինձ և թիմին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն։