«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է պաշտպան Նաթան Ակեի կորստի մասին։ Հոլանդացի խաղացողը վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի խաղարկության «Պլիմութի» դեմ խաղի ժամանակ (3:1):
«Մենք նորից կորցրեցինք մեր պաշտպանին։ Ես շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը Ռեիսին և Խուսանովին ձեռք բերելու համար։ Առանց այս տրանսֆերների մենք հնարավորություն չէինք ունենա պայքարել գավաթի համար և դուրս գալ Չեմպիոնների լիգա»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։