ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Լիգա 1-ի 24-րդ տուրի «Լիլի» դեմ խաղում 28-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել՝ հաշիվը դարձնելով 3։0-ի։
Խփած գոլը ֆրանսիացի հարձակվողի համար 18-րդն էր 2025 թվականին՝ 21-րդ դարում լավագույն հինգ առաջնությունների ֆուտբոլիստներից ամենաշատը մարտի 1-ից առաջ։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսիին, ով 2016 թվականին «Բարսելոնայի» կազմում 17 գոլ է խփել։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 4։1 հաշվով հաղթեց «Լիլին» և 16 միավորով ավելացրեց իր առավելությունը Լիգա 1-ի երկրորդ տեղում գտնվող «Մարսելի» նկատմամբ։
Այս մրցաշրջանում 27-ամյա Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։