«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
«Քաղաքայինների» ղեկավարությունը ծրագրում է երիտասարդացնել թիմը գալիք արտամրցաշրջանում, չնայած դրան, ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի, «Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել Գյունդողանի աշխատանքային պայմանագիրը։
Գերմանացուն մեկ քայլ է բաժանում նոր պայմանագրի ստորագրումից, որը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Իլկայ Գյունդողանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է չորս ամսից։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Խոսեպ Գվարդիոլայի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ։