«Յուվենտուսը» և «Նապոլին» հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունդի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TuttoJuve-ն։
Ըստ աղբյուրի, դանիացի ֆուտբոլիստը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Ընդգծվում է, որ Հոյլունդը կորցրել է հավատը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ և ցանկանում է վերադառնալ Իտալիա, որտեղ նախկինում հանդես է եկել «Ատալանտայում»։
Այս մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։