«Լայպցիգը» նոր գլխավոր մարզիչ կունենա

Ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Լայպցիգը» նոր գլխավոր մարզիչ կունենա։

Ինչպես հայտնում է Sky Sport-ը, Մարկո Ռոուզը պատրաստվում է ամռանը լքել «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Նշվում է, որ գերմանական ակումբը իր ցուցակում արդեն մի քանի թեկնածու ունի։ «Ցլերը» իրենց լավագույն տարբերակն են համարում «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսի թկնածությունը։

Հիշեցնենք, որ «Լայպցիգը» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը։