Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կողմնորոշվել է ապագայի հետ կապված իր ծրագրերի մասին։ Ինչպես հայտնի է դարձել Mirror-ին, 33-ամյա կիսապաշտպանը պատրաստ է մնալ իր ներկայիս թիմում։
Նրա պայմանագիրը «Քաղաքայինների» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Դե Բրույնեն ցանկանում է մնալ «Մանչեսթեր Սիթիում» և շարունակել խաղալ բարձր մակարդակով, որպեսզի 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճի։
Ինչ վերաբերում է Խոսեպ Գվարդիոլային, ապա նա դեռ վստահում է ֆուտբոլիստին և դեմ չէ նրան թիմում պահելուն։ Այս մրցաշրջանում Կևինը մասնակցել է 28 հանդիպման։ Բելգիացին խփել է չորս գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։