«Արսենալը» պատրաստվում է պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Նապոլիի» 26-ամյա հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար։ Այս մասին հայտնում է Sports Digitale-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» ամառային տրանսֆերային պատուհանի համար իրենց առաջնահերթություններից են դարձրել նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքելը։ Ընդգծվում է, որ նիգերիացի ֆուտբոլիստի պայմանագրում ներառված է 75 միլիոն եվրո գնման կետ։
Այս մրցաշրջանում Օսիմհենը վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։ Նրա գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։