«Ինտեր Մայամիի» նախկին ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսսիի հետ մարզվելու մասին

«Բրայթոնի» կիսապաշտպան Դիեգո Գոմեսը, ով մինչև վերջերս հանդես էր գալիս «Ինտեր Մայամիում», խոսել է Լիոնել Մեսսիի մասին։ 21-ամյա պարագվայցին այս տարվա սկզբին է տեղափոխվել «Բրայթոն»։ Տրանսֆերն արժեցել է 13 միլիոն եվրո։

«Մեսսին ինձ շատ է օգնել իմ զարգացման գործընթացում։ Ես շատ բան սովորեցի բոլոր ժամանակների լավագույն խաղացողից։ Նա միշտ խորհուրդներ էր տալիս, և դա յուրահատուկ փորձ էր։

Փորձեցի հնարավորինս շատ օգուտ քաղել նրա հետ ամենօրյա աշխատանքից: Լեոն ինձ անընդհատ խրախուսում էր խաղալ առաջ, չվախենալ», – կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Inter Miami News Hub-ը։