Ֆերան Տորրեսը՝ Հանս-Դիտեր Ֆլիկի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը խոսել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի նկատմամբ թիմի վերաբերմունքի մասին։ Գերմանացի մարզիչը զբաղեցրեց իր պաշտոնը անցած ամառ՝ փոխարինելով Չավի Էրնանդեսին:

«Մարզիչը չի կարող բոլորին գոհացնել: Դժվար է թիմում բոլորին երջանիկ պահել, հատկապես, երբ խոսքը գնում է խաղացողների մասին, ովքեր մեկնարկային կազմում չեն: Սակայն Հանսին մեծ աջակցություն է վայելում բոլորի, այդ թվում՝ պահեստայինների կողմից»,- ասել է Տորեսը։