Դիեգո Սիմեոնեն Խուլիան Ալվարեսին համեմատել է Լուիս Սուարեսի և Դավիդ Վիլյայի հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը հաղթանակ է բերել իր թիմին Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում (1:0): Արգենտինացի ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին, իսկ 66-ին խփել հանդիպման միակ գնդակը։

«Մենք շատ ուրախացանք, երբ իմացանք, որ Խուլիանը միանում է մեզ «Մանչեսթեր Սիթիից», քանի որ նա յուրահատուկ խաղացող է, ինչպես Լուիս Սուարեսն էր մեզ համար ժամանակին։

Որպես օրինակ կարելի է բերել նաեւ Դավիդ Վիլյային. Նրանք հատուկ ֆուտբոլիստներ են։ Այն, ինչ ինձ դուր է գալիս Ալվարեսի մեջ, նրա խոնարհությունն է, աշխատանքային էթիկան:

Նա կարող է ձախ կողմում խաղալ կիսապաշտպանությունում, կամ կարող է սպասել իր շանսին պահեստայինների նստարանին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն։