Կառլո Անչելոտտին՝ «Բետիսի» դեմ խաղում Կիլիան Մբապպեին փոխարինելու մասին

Մադրիդի «Ռեալը» շաբաթ երեկոյան հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտություն կրեց «Բետիսից»։ Հարձակվող Կիլիան Մբապեն փոխարինվեց 75-րդ րոպեին:

Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է իր որոշումը։

«Վերջին օրերին նա մեզ հետ չի մարզվել։ Ես նախընտրեցի փոխարինել նրան խնդիրներից խուսափելու համար»,- լրագրողներին ասել է Անչելոտտին։

Հիշեցնենք, որ Մբապեն միայն մեկ օր առաջ է վերադարձել Մադրիդի «Ռեալի» մարզմանը։ Ավելի վաղ ֆրանսիացի աստղը ատամի խնդրի պատճառով բաց էր թողել մի քանի օր։