Հոլանդիայի հավաքականի և «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը հնարավորություն ունի կարիերան շարունակել եվրոպական գերակումբում, հաղորդում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել 22-ամյա հոլանդացուն։ Թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին անձամբ է հետաքրքրված Բարտի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Բելգիացի մարզիչը կարծում է, որ Վերբրյուգենը լավ փոխարինող կլինի 38-ամյա գերմանացի Մանուել Նոյերին։
Պոտենցիալ գործարքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Բարտը անցկացրել է 27 հանդիպում, որոնցից յոթում անառիկ է պահել դարպասը։