«Ռայո Վալյեկանոյի» եզրային պաշտպան Անդրեյ Ռատիուն կարող է տեղափոխվել իսպանական գրանդներից մեկը։ Այս մասին հայտնում է Tribal Football-ը։
Ըստ աղբյուրի՝ 26-ամյա ռումինացի եզրային պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը անցկացրել է 24 հանդիպում, դառնալով՝ երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ռատիուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։