Սլովենիայի ազգային հավաքականի և գերմանական «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է տեղափոխվել «Արսենալ», հաղորդում է The Mirror-ը։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, «զինագործների» ղեկավարությունը պլանավորում է հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Շեշկոն լոնդոնցիների գլխավոր թիրախն է հարձակումն ուժեղացնելու համար։
Ինքը՝ սլովենացին, պատրաստ է տեղափոխվել անգլիական ակումբ։ Գերմանական կողմը կհամաձայնի բաց թողնել խաղացողին 67 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում Բենջամինը «Լայպցիգի» կազմում մասնակցել է 34 հանդիպման։
Շեշկոն խփել է 17 գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։