«Արսենալը» հետաքրքրված է «Ատլետիկոյի» կիսապաշտպանի ծառայություններով

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Պաբլո Բարիոսի ծառայություններով։ 21-ամյա խաղացողը նախկինում կապվում էր «Չելսի» հնարավոր տեղափոխության հետ:

Ինչպես հայտնում է TBR Football-ը, երիտասարդ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»: «Զինագործները» դիտարկում են կիսապաշտպանին գնելու տարբերակը:

Ընթացիկ մրցաշրջանում Պաբլո Բարիոսը երկու գոլային փոխանցում է կատարել «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 26 խաղում:

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: Ա