«Արսենալը» նոր հարձակվող է ընտրել․ Ֆուտբոլիստի արժեքը 67 միլիոն եվրո է

Սլովենիայի ազգային հավաքականի և «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է The Mirror-ը։

Ըստ աղբյուրի՝ «զինագործների» ղեկավարությունը պլանավորում է հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Շեշկոն լոնդոնցիների գլխավոր թիրախն է՝ ուժեղացնելու հարձակումը։

Գերմանական կողմը կհամաձայնի բաց թողնել ֆուտբոլիստին 67 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Շեշկոն մասնակցել է 34 հանդիպման, դառնալով 17 գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։