Թոմաս Մյուլերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մտադիր է մնալ ակումբում։

Ինչպես հայտնում է Bild-ը, 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Բավարիայում» և պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ նոր պայմանագիր կնքելու համար։

Հարձակվողը հասկանում է, որ չի լինելու մեկնարկային կազմի խաղացող և պատրաստ է ընդունել մյունխենյան թիմի պայմանները՝ ակումբում մնալու համար։

Այս մրցաշրջանում հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։