Ռուբեն Ամորիմը գնահատել է Անտոնիի խաղը «Բետիսում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է վինգեր Անտոնիի Իսպանիայում ունեցած հաջողությունների մասին:

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», պամանագիրը ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը։

«Շատ պատճառներ կան, թե ինչու նա ավելի լավ է խաղում վարձավճարով: Բայց ես ձեզ երաշխավորում եմ, որ դա կապված է ֆիզիկական ասպեկտի հետ, Պրեմիեր լիգայում ինտենսիվությունն ավելի բարձր է»,-  Ամորիմի խոսքերը փոխանցում է Ֆաբրիցիո Ռոմանոն։