Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Հարձակվող Ռաֆայել Լեաուն տեսանելի ապագայում կարող է հեռանալ «Միլանից»։ Մամուլը պարբերաբար կապում է պորտուգալացի աստղին այլ բարձրակարգ ակումբների հետ:

Transfer News Live-ը հայտնում է, որ «Չելսին» կապ է հաստատել 25-ամյա Լեաուի ներկայացուցիչների հետ։ «Չելսին», ըստ երևույթին, դիտարկում է Լեաուին գնելու տարբերակը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները ֆուտբոլիստին գնահատում են 75 մլն եվրո։

Ռաֆայել Լեաուի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։