Ֆիլիպ Լամը, ով նախկինում հանդես է եկել «Բավարիայում», կարծիք է հայտնել, որ մյունխենցիները ճիշտ որոշում են կայացրել՝ թիմի մարզչի պատոնում նշանակելով Վենսան Կոմպանիին։
«Կոմպանին և «Բավարիան» համապատասխան են։ Նա ունի անհատականություն, նրան հարգում են ֆուտբոլիստները»,- նախկին աջ պաշտպանի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
«Բավարիան» այս պահին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 11 միավորով առաջ անցնելով Լևերկուզենի «Բայերից»: