Նիկո Ուիլյամսը կարող է հայտնվել ԱՊԼ-ում

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Չելսին» ակտիվորեն հետաքրքրված է իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Լոնդոնյան ակումբը ծրագրում է Ուիլյամսին տարեկան մոտ հինգ միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։

Իսպանացի վինգերի գործող պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատվում է 70 միլիոն եվրո։