Նեյմարը հիշել է, թե ինչպես է Լիոնել Մեսսիին սովորեցրել 11 մետրանոցներ իրացնելը

Բրազիլացի հարձակվող Նեյմարը հիշել է, թե ինչպես է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իրենից սովորել 11 մետրանոցներ իրացնելը։

«Ես օգնեցի Մեսսիին 11 մետրանոցներ իրացնել։ Նա մի անգամ Փարիզում մարզումների ժամանակ ինձ հարցրեց. «Ինչպե՞ս ես կարողանում այդպես 11 մետրանոցներ իրացնել»․ Ես պատասխանեցի. «Դու խենթ ես, դու Մեսսին ես»։ Եթե ​​ես կարող եմ, դու նույնպես կարող ես։ Հետո ցույց տվեցի, նա շատ հեշտ սովորեց»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին և Նեյմարը միասին հանդես են եկել «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում։