Նեյմարը և «Բարսելոնան» բանակցություններ են վարում

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը «Կապտանռնագույնների» հետ՝ կապված հարձակվողի իսպանական գրանդ տեղափոխվելու հետ։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում ֆուտբոլիստի կողմը հայտարարել է, որ Նեյմարը վճռական է տրամադրված «Բարսելոնա» վերադառնալու հարցում: Միաժամանակ հաղորդվում է, որ կատալոնացիների մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վստահ չէ, որ խաղացողը պետք է իր թիմին։

«Բարսելոնայի» ղեկավարությունը, ընդհակառակը, կողմ է նման տրանսֆերին։ Նեյմարը կատալոնական ակումբի ֆուտբոլիստ է եղել 2013-ից 2017 թվականներին, որից հետո տեղափոխվել է ՊՍԺ։

Բրազիլացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 186 խաղ և դարձել 105 գոլի հեղինակ։