«Բարսելոնան» ձմռանը հետաքրքրված էր հարձակվող Մարկուս Ռեշֆորդով, ինչը հաստատել էր «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն։ Սակայն անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդից» չգնաց կատալոնական ակումբ և վարձավճարով տեղափոխվեց «Ասթոն Վիլա»:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Football Insider-ին, «Բարսելոնան» պլանավորում է ամռանը ձեռք բերել Ռեշֆորդին:
Այնուամենայնիվ, «կապտանռնագույններին» մրցակցություն է սպասվում։ Մարկուսը հետաքրքրում է նաև «Բավարիային»: Բացի այդ, «Ասթոն Վիլան» ցանկանում է հարձակվողին պահել մշտական հիմունքներով: Transfermarkt հեղինակավոր պորտալը 27-ամյա Մարկուս Ռեշֆորդին գնահատում է 55 միլիոն եվրո։