Մանուել Նոյեր. «Չեմպիոնների Լիգայում մեզ բոլորովին այլ բան է սպասվում»

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Շտուտգարտի» նկատմամբ տոնած կամային հաղթանակից հետո իր կարծիքն է հայտնե խաղի մասին։ Վենսան Կոմպանիի թիմը հաղթել է 3։1 հաշվով։

«Հեշտ չէ, երբ պարտվում ես 0։1 հաշվով, բայց մենք հավատում էինք ինքներս մեզ։ Լավ է, որ մինչ ընդմիջում կարողացանք գոլ խփել: Դրանից հետո մենք բարձր տրամադրություն ունեինք։ Մենք գիտեինք, որ կարող ենք շրջել հանդիպման ընթացքը:

Թիմը երկու խաղում հաղթեց, ինչը շատ լավ է։ Սակայն Չեմպիոնների Լիգայում մեզ բոլորովին այլ բան է սպասվում»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։