«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Ըստ TuttoJuve-ի, 22-ամյա դանիացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն կա «Յուվենտուսի» կողմից:
Նշվում է, որ տրանսֆերային գումարը կարող է կազմել մոտ 50 միլիոն եվրո։ Ինքը՝ հարձակվողը, դեմ չէ նման տեղափոխությանը։ Ֆուտբոլիստը ապագա չի տեսնում «կարմիր սատանաների» կազմում:
Ավելի վաղ «Նապոլին» հայտնել էր Հոյլունդի նկատմամբ հետաքրքրության մասին: Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: