«Կոմոյի» հարձակվող Ասան Դիաուն կարիերան կարող է շարունակել Անգլիայում։ Ըստ Caught Offside-ի, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», քանի որ նրանք փոխարինող են փնտրում Մոհամեդ Սալահին, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում:
Իսպանացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»: Այս մրցաշրջանում Դիաուն «Կոմոյի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը, իսկ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է ինը միլիոն եվրո։