Հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և վերադառնալ Իտալիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել «Բոլոնիայում»:
Todofichajes-ի լրագրողների տեղեկությունների համաձայն՝ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»։ Զիրկզեն կարող է լրացնել նիգերիացի Վիկտոր Օսիմենի հեռանալուց հետո մնացած բացը, ով շատ մոտ է մշտական հեռանալոնւն:
Մինչեւ մրցաշրջանի ավարտ աֆրիկացին վարձավճարով հանդես կգա «Գալաթասարայում»: Զիրկզեի շուկայական արժեքը գնահատվում է 42 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։