Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Ինչպես հաղորդում է Todofichajes-ը, 30-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը»։
Իսպանացիները ցանկանում են Կիմիխի հետ անվճար պայմանագիր կնքել, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական գրանդի հետ ավարտվում է հունիսի վերջին։
«Ռեալ Սոսյեդադը» Յոզուային դիտարկում է որպես Մարտին Զուբիմենդիին փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Գերմանացին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում, դարձել մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։