Ջոն վան’տ Սխիպը ներկա է գտնվել «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան՚տ Սխիպը, որը ըստ աշխատանքային պայմանագրի այսօրվանից պաշտոնապես գլխավորում է Հայաստանի ընտրանին, իր աշխատանքնային առաջին օրը ներկա է գտնվել Fastex Պրեմիեր Լիգայի շրջանակներում անցկացվող «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպմանը։

Նշենք, որ հանդիպումն այս պահի դրությամբ դադարեցված է երկրպագուների անցկացրած ակցիայի պատճառով։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն առանց գլխավոր մարզչի էր Ալեքսանդր Պետրակովի հրաժարականից հետո, իսկ հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում էր Սուրեն Չախալյանը։