«Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որը ցանկանում է երիտասարդացնել թիմի կիսապաշտպանությունը։
Ներաձուրիները պլանավորում են վարձակալել Մաունթին՝ գնելու հնարավորությամբ: Անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո։