Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Վերջին մի քանի հանդիպումների միջև ընդամենը մեկ մարզում ենք անցկացրել»

Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է խաղերի խիտ գրաֆիկի մասին:

«Այս մրցաշրջանում շատ բան է տեղի ունեցել: Թիմը միշտ զարմացնում է մեզ։ Տպավորիչ է: Վերջին մի քանի հանդիպումների միջև ընդամենը մեկ մարզում ենք անցկացրել, բայց թիմը շատ լավ հանդես եկավ։

Չկան արդարացումներ, մենք պետք է կենտրոնանանք յուրաքանչյուր խաղի վրա։ Մենք չենք կարող ընտրել օրացույցը, մենք պետք է ընդունենք այն: Մենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ կանենք։

Մենք մասնակցում ենք երեք մրցաշարերի և պայքարելու ենք երեք տիտղոսի համար։ Թիմը լավ արդյունքների հասավ»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։