«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կմնա ակումբում։
«Ֆուտբոլիստներին ոչինչ չեմ առաջարկում, դա մեր ղեկավարության գործն է։ Ես կենտրոնացած եմ թիմի վրա: Բայց մենք գոհ ենք Վոյցեխից։ Այսքանը կարող եմ ասել», – կատալոնական թիմի մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Շչեսնին «Բլաուգրանայում» հանդես է գալիս 2024 թվականից։ Այս մրցաշրջանում լեհ դարպասապահը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, որոնցից վեցում Շչեսնին կարողացել է անառիկ պահել դարպասը։