Հանրահայտ Goal-ը ներկայացրել են 2025 թվականին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը։
Առաջին տեղը զբաղեցնում է «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան։
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լամին Յամալը (Բարսելոնա), Ռոբերտ Լևանդովսկին (Բարսելոնա), Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ), Ջուդ Բելինգհեմը (Ռեալ Մադրիդ), Հարի Քեյնը (Բավարիա), Ֆլորիան Վիրցը (Բայեր) և Ջամալ Մուսիալան (Բավարիա):