Fastex Պրեմիեր Լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Փյունիկին»

Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»։ Խաղն ավարտվեց 1։2 հաշվով։

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Էրիկ Օկանսին, իսկ 57-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն  11 մետրանոցից հավասարեցրեց խաղի հաշիվը։ 66-րդ րոպեին Տենտոն Յեննեն կրկին առաջ մղեց հյուրերին։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 35 միավորով չորրորդն է, իսկ «Փյունիկը» 40 միավորով 3-րդը։