ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է տեղափոխվել Լա Լիգա: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբում Ֆաբիանը կարող է փոխարինել գերմանացի Տոնի Կրոսին, ով Եվրո-2024-ից հետո ավարտեց կարիերան։
Ռուիսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։