Ուրուգվայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Մանուել Ուգարտեն կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Լրագրողների տեղեկություններով՝ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», որի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին գրավում է Ուգարտեի խաղաոճը։
Արգենտինացի մասնագետը ուրուգվայցուն նշել է որպես իր տրանսֆերային թիրախներից մեկը։ Մանուելի շուկայական արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։