Լոնդոնի «Չելսին» որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր դարպասապահ ձեռք չբերել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը որոշել է, որ հայտացուցակում հայտնված դարպասապահները բավարար են թիմի ներսում մրցելու համար:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Չելսին» պայքարում է հաջորդ մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
27 տուրից հետո Էնցո Մարեսկայի թիմը մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում է։ Առաջնության հաջորդ հանդիպումը լոնդոնյան թիմը սեփական դաշտում կանցկացնի «Լեսթերի» հետ։