Կազեմիրոն կարող է տեղափոխվել Իտալիա

Բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», կարող է հեռանալ «Մառախլապատ Ալբիոնից»: Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։

«Միլանը» հետաքրքրված է հենակետային կիսապաշտպանի ծառայություններով: Իտալական գրանդի ղեկավարությունը Կազեմիրոյին նշել է որպես հաջորդ ամառ իրենց տրանսֆերային նպատակներից մեկը:

Բրազիլացին «կարմիր սատանաների» հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի հունիսի վերջը: 33-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։