Կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մի քանի օր առաջ վնասվածք է ատսցել։ Այս մասին խոսել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
«Ափսոս, որ նա վնասվածք ստացավ, քանի որ նա օգնեց թիմին իր վերաբերմունքով, իր խաղով, իր նվիրվածությամբ: Բայց մենք դա կկարգավորենք, ինչպես միշտ անում ենք»,- լրագրողներին ասել է Անչելոտտին։
Շաբաթ օրը Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության արտագնա խաղում կհանդիպի «Բետիսի» հետ։