«Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հեյսենը կարող է հանդես գալ եվրոպական բարձրակարգ ակումբում: Այս մասին հայտնում են AS-ի լրագրողները։
19-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»: Միաժամանակ, ինքը՝ Հեյսենը, ավելի շատ հակված է վերադառնալ Իտալիա, որտեղ հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում», կամ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Դինի հավանական տեղափոխությունը գնահատվում է 30-40 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2030 թվականի հունիսի վերջին։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 21 հանդիպում։ Հեյսենը խփել է երկու գոլ և ստացել հինգ դեղին քարտ։