«Բավարիան» ցանկանում է Հարի Քեյնին օգնող ֆուտբոլիստ գնել

Կորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Թոթենհեմին», կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական հսկաները ցանկանում են վերամիավորել Քեյնի և Սոնի հարձակվողական գործընկերությունը:

«Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել հարձակվողին։ Սոնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 38 միլիոն եվրո։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 24 հանդիպում։ Սոն խփել է վեց գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։