«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է այն կարևոր խորհուրդների մասին, որոնք ստացել է հանրահայտ մարզիչ Արսեն Վենգերից։
«Մի անգամ ես Վենգերին հարցրեցի լավ և հիանալի ֆուտբոլիստների տարբերությունների մասին: Նա ինձ ասաց.
«Մեծ խաղացողները, անկախ նրանից, թե ինչպես են նրանք խաղում, միշտ կենտրոնացած են և սպասում են պահին»: Եվ ես դա հաշվի եմ առնում։ Եթե դուք կենտրոնացած մնաք, նույնիսկ եթե վատ խաղալու դեպքում կարող եք հնարավորություն ունենալ»,- ասել է Սալահը TNT Sports-ին տված հարցազրույցում։