Անտոնին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», խոսել է որակազրկման չեղարկման մասին:
Հիշեցնենք, որ բրազիլացին, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», հեռացվել էր Իսպանիայի Լա լիգայի «Խետաֆեի» հետ խաղում (2:1): Ավելի ուշ նրա կարմիր քարտը չեղարկվեց։
«Անհավանական է, եթե հաշվի առնենք, թե ինչ կարևոր հանդիպում է մեզ սպասվում: Մենք խաղալու ենք սեփական դաշտում սեփական երկրպագուների հետ: Ես շատ ուրախ եմ և պատրաստ եմ խաղալ»,- Անտոնիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Իսպանական ակումբի կազմում անցկացրած վեց խաղում բրազիլացին խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։