Թեո Էրնանդեսը կարող է հայտնել անգլիական գրանդում

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» 27-ամյա ձախ պաշտպան Թեո Էրնանդեսին ձեռք բերելու հարցում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի և «ռոսոներիների» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Ընդգծվում է, որ «Միլանը» պատրաստ է դիտարկել Էրնանդեսի համար 35 միլիոն եվրոյի առաջարկները։

Այս մրցաշրջանում Էրնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։