Ռոյ Քինը քննադատել է Բրունո Ֆերնանդեշին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը կարծում է, որ պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը չի համապատասխանում մանկունիանցիների ավագի դերին:

«Ֆերնանդեշն այն ավագը չէ, որն անհրաժեշտ է թիմին։ Բրունոն տաղանդավոր խաղացող է, բայց դա բավարար չէ։ Մեզ պետք է ֆուտբոլիստ, ով կգլխավորի թիմը։

Ավագ լինելու համար միայն տաղանդը բավարար չէ»,- իռլանդացու խոսքերը մեջբերում է Goal.com-ը։ Այս մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 26 հանդիպում։

Ֆերնանդեշը խփել է վեց գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։