«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կիսվել է թիմի վինգեր Անսու Ֆատիի մասին մեկնաբանությամբ։
«Ես շատ եմ հիանում Անսու Ֆաթիով, նա ինձ համար եղբոր պես է։ Ֆուտբոլիստի համար դժվար է, երբ չի հայտավորվում ու չի խաղում… Բայց նա ամեն ինչ անում է մարզչին համոզելու համար: Նա պետք է խաղա»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Ֆաթին բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել ութ խաղում ։