«Միլանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռաֆայել Լեաուն Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատանքի տեղավորման տարբերակներ ունի: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
25-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի երկու բարձրակարգ ակումբներ։ Խոսքը «Մանչեսթեր Սիթիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։
Երկու ակումբներն էլ կարող են փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Միլանն» իր հերթին պատրաստ է բաժանվել պորտուգալացուց, եթե նրա համար 100 մլն եվրո առաջարկեն։
Լեաուն պայմանագրով կապված է «ռոսոներիների» հետ մինչև 2028 թվականի հունիսի վերջը: Ռաֆայելը միլանյան թիմում հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից։